Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սթրես

Հետտոնական սթերսներ. Պրոբլեմը ուռճացնել պետք չէ

Հետտոնական սթերսներ. Պրոբլեմը ուռճացնել պետք չէ

Այսօր հետտոնական սթրեսների շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Հոգեբանը նշեց, որ Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները երկար են տևում և դա է պատճառը, որ հետտոնական շրջանում մարդկանց մոտ սթրեսներ են ի հայտ գալիս:

Մարդը մի վիճակից` աշխատանքային վիճակից, անցում է կատարում հանգստի վիճակի և, ըստ բանախոսի, դա մարդկանց մոտ հոգեբանական լարվածություն է առաջացնում, սակայն արձակուրդներից հետո մարդիկ իրենք են գտնում սթրեսից դուրս գալու միջոցը:

Կարինե Նալչաջյանը հաղորդեց նաև, որ արձակուրդային օրերին մարդկանց առօրյա ռիթմը փոխվում է, և տոնական օրերին կյանքի մի ռիթմից անցում ենք կատարում մյուս ռիթմի, սակայն աշխատանքային երկու-երեք օրերին այդ սթրեսները անցնում են և մարդիկ վերադառնում են առօրյա աշխատանքային կյանքի:

«Սթրեսները միշտ եղել են և կան, մենք ամեն օր սթրես ենք տանում»,- ընդգծեց հոգեբանը և նշեց, որ նախկինում ամանորյա տոները ավելի կարճ էին և սթրեսները որպես այդպիսին ի հայտ չէին գալիս, սակայն ներկայումս ամանորյա տոները տևում են երկար և դրա հետևանքով առաջանում են սթրեսներ:

Տարվա ընթացքում կան տոները, որոնք, ըստ նրա, մարդկանց վրա չեն ազդում, քանի որ կարճ է տևում և սթրեսներ չեն առաջացնում, սակայն երկար ժամանակահատվածից հետո վերակառուցվել շատ ավելի դժվար է, սակայն հաղթահարելի:

«Պրոբլեմը ուռճացնել պետք չէ, դրանք հեշտ հաղթահարելի վիճակներ են»,- շեշտեց Կարինե Նալչաջյանը:

 

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ